Բուժհաստատության կողմից իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում պետպատվերի շրջանակում` ծառայությունների ցանկը


1.Վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակներ (18 և բարձր տարիքի անձինք)



1.
Շոկային վիճակներ, 2-րդ և ավելի աստիճանի
2. Կոմատոզ վիճակներ
3. Սրտի փորաքների ֆիբիլյացիա և թրթռոց/տախիսիտոլիկ ձև/, սրտի կանգ
4. Սրտամկանի սուր ինֆարկտ
5. Էկզոգեն թունավորումներ(ալկոհոլային թունավորում/մինչև 2 օրվա գնով/, կենդանիների խայթոց, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
6. Շիճուկային հիվանդություն
7. Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
8. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
9. Էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորուստով
10. Սուր երիկամային անբավարարություն
11. Գլաուկոմայի սուր նոպա(ներակնային ճնշումը 40մմ սնդ. սուն և ավելի)
12. Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն
13. Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում
14. Պնևմոթորաքս (սպոնտան և վնասվածքային
15. Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի)/(միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը)
16. Վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ
17. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ / բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի/, ներանոթային տարածուն մակարդման(ДБС) համախտանիշ
18. Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ
19. Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ 1-ին աստիճանի և բարձր) և ողնուղեղային վնասվածքներ
20. Սուր հիդրոցեֆալիա
21. Սուր որովայն (օղակված ճողվածք, տարածուն պերիտոնիտ, /միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում/)
22. Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ`
23. 1-ին աստիճան` մարմնի 50 տոկոսից ավելի մակերեսով
24. 2-րդ աստիճան` մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով
25. 3-րդ, 4-րդ աստիճաններ` մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով
26. Սեպսիս /արյան ցանքսով հաստատված/
27. Ոսկրերի կոտրվածքներ /փակ և բաց/` բեկորների տեղաշարժով (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, բազկոսկր, աճանչոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք, կրծոսկր, վեգոսկր, ծնկոկսր, ծղիկոսկր, թիակոսկր)
28. Թափանցող վնասվածքներ` կրծքավանդակի, որովայնի, կոնքի, օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով
29. Սուր հեմոլիտիկ րիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը =1.7*10-12/լ և պակաս)
30. Սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
31. Դիաբետիկ կոմա (հիպերգլիկեմիկ)
32. Տարածուն պերիտոնիտ
33. Խոռոչավոր օրգանների թափածակում


2.Վերակենդանացման միջոցառումներ պահանջող սուր հիվանդություններ և վիճակներ (մինչև 18 տարեկան երեխաների համար)



1.
Շոկային վիճակներ 2-րդ և ավելի աստիճանի
2. Կոմատոզ վիճակներ
3. Սուր սրտային անբավարարություն
4. Սուր անոթային անբավարարություն
5. Սուր երիկամային անբավարարություն
6. Շնչառական անբավարարություն 1-ին և 2-րդ աստիճանի
7. Ցնցումային համախտանիշ
8. Ասթմատիկ վիճակ
9. Էկզոգեն թունավորումներ(կենդանիների խայթոց, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
10. Սուր սեպտիկ վիճակներ
11. Սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ)
12. Սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ)
13. Սրտի կապույտ բնածին արատ, խոր հիպոքսեմիայով (80% և ցածր)
14. Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլագենոզներ) ակտիվ փուլում
15. Սուր արթրիտներ և քրոնիկ արթրիտների սրացում
16. Սուր հեմոլիտիկ րիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը =1.7*10-12/լ և պակաս)
17. Կվինկեի այտուց
18. Սուր մենինգիտներ, էնցեֆալիտներ, միելիտներ
19. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
20. Սուր պանկրեատիտ
21. Սուր պարապրոկտիտ
22. Երիկամային խիթ
23. Սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, էպիդիմօրխիտ, ամորձու, հավելման հիդատիդի մեռուկացում)
24. Սուր գլոմերուլոնեֆրիտ
25. Սուր պիելոնեֆրիտ
26. Պրեկոմատոզ և կրիզային վիճակներ(պայմանավորված հորմոնալ անբավարարությամբ)
27. Ցանցաթաղանթի անոթների սուր անանցանելիություն, ներակնային արյունազեղումներ
28. Ակնագնդի և հավելվածների վնասվածքներ, ակնագնդի ամբողջականությունը խախտող վիճակներ
29. Ներակնակապճային բարդություններ (ցելյուլիտ)
30. Սուր մաստոիդիտ, անտրիտ
31. Կոխլեար-վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարում
32. Սուր մեդիաստենիտ
33. Շնչափողի, կերակրափողի սուր ստենոզներ
34.
Թրոմբոզներ, էմբոլիաներ
35. Մեխանիկական դեղնուկ
36. Օտար մարմին` տարբեր տեղակայման
37. Ոսկրերի կոտրվածքներ` բեկորների տեղաշարժով
38. Վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ
39. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման(ДБС) համախտանիշ
40. Երկարատև ճնշման (Կրաշ) համախտանիշ
41. Հրազենային և թափածակող վնասվածքներ
42. Նյարդերի, ջլերի և հոդերի բաց վնասվածքներ
43. Գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղային) վնասվածքներ
44. Օրգանի կամ հյուսվածքի գանգրենա
45. Ներքին օրգանների աբսցեսներ
46. Էխինոկոկոզ` բարդացած աբսցեսով կամ պատռվածքով
47. Խոռոչավոր օրգանների թափածակում
48. Աղիների սուր անանցանելիություն
49. Սուր որովայն (սուր ապենդիցիտ, պերիտոնիտ)
50. Օղակված ճողվածք
51. Լորձաթաղանթի ջերմային և քիմիական այրվածքներ
52. Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ`
53. 1-ին և 2-րդ աստիճաններ` մարմնի 20 տոկոս մակերեսով և ավելի
54. 2-րդ աստիճան` մարմնի 5տոկոս մակերեսով և ավելի
55. 3-րդ, 4-րդ աստիճաններ` մարմնի 0.5 տոկոս մակերեսով և ավելի
56. Ցրտահարություն` 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի
57. Հիպերտոնիկ կրիզ
58. Պարբերական հիվանդության նոպա
59. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր /ռեակցիաներ և բարդություններ/
60. Գրիպի վիրուսային վարակի առաջացրած թոքաբորբ երեխաների մոտ
61. Սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (P02-50մմ սնդ. Սյուն և պակաս կամ Hb-ի հագեցվածությունը թթվածնով 80% և պակաս)
62. Ասֆիքսիա
63. Սրտի կանգ
64. Ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով
65. Անուրիա
66. Շնչառության կանգ



Մեկնաբանություն(ներ) (0)








Հարգելի այցելու

Սիրով ներկայացնում եմ մեր բուժհաստատության կառուցվածքային միավորները, աշխատանքային գործելաոճը, որդեգրված քաղաքականությունը և Ձեզ հետաքրքրող բազում այլ հարցեր:
տնօրեն բժիշկ-վիրաբույժ
Տալոյան Մելքոն Ս.


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-02-2018

Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ…
Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային…

»կարդալ ավելին

10-12-2017

Հագնվե´ք եղանակին համապատասխան…
Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային…

»կարդալ ավելին