Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22-12-2014

ՀՀ Արարատի մարզի, Վեդի քաղաքի ՙՎեդու Բժշկական Կենտրոն՚ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար.
1.Ռենտգեն տեխնիկ

ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ին թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով, բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմանին`

1.Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:
Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի,ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի,ով ունի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից;
Թափուր տեղի հավակնորդների կողմից ներկայացվում է`

1.դիմում(լրացվում է տեղում)
2.մեկ լուսանկար 3x4 չափի
3.քաղվածք աշխատանքային գրքույկից
4.ինքնակենսագրություն
5.անձնագրի, բարձրագույն և հետբուհական կրթությունը հավաստող դիպլոմի վերապատրաստման վկայականի պատճեններն ու բնօրինակները;
6.արական սեռի անձինք`նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը;
7.նախորդ աշխատավայրից բնութագիր եթե այդպիսին առկա է;
8.օտարերկյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թուլտվություն:

Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:
Փաստաթղթերն ընդունվում են ՙՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՚ՓԲԸ Ի տնօրենի ընդունարանում 2014թ-ի դեկտեմբերի 25 -ից մինչև 2015թ- ի փետրվարի 25 -ը ամեն օր ժամը 10;00-16;00, բացի շաբաթ և կիրակի օրերից ;Հասցե` ք. Վեդի Գայի 2,հեռ.0234 2-33-64:
Մրցույթը տեղի կունենա Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ում 27.02.2015թ-ին, ժամը 12:00-ին:


Մեկնաբանություն(ներ) (0)

Հարգելի այցելու

Սիրով ներկայացնում ենք մեր բուժհաստատության կառուցվածքային միավորները, աշխատանքային գործելաոճը, որդեգրված քաղաքականությունը և Ձեզ հետաքրքրող բազում այլ հարցեր:




ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-02-2018

Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ…
Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային…

»կարդալ ավելին

10-12-2017

Հագնվե´ք եղանակին համապատասխան…
Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային…

»կարդալ ավելին