Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

13-10-2014

ՀՀ Արարատի մարզի, Վեդի քաղաքի «Վեդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար.

  • Նյարդաբան
  • Ակնաբույժ
  • Անեսթեզիոլոգ
  • Մանկաբույժ:

 ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ին թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով, բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմաններին`

  • Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ
  • Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,եթե մասնագիտացումն ավարտելուց անցել է ավելի քան 5 տարի:
  • Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:

Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի,ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի,ով ունի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից;

    Թափուր տեղի հավակնորդների կողմից ներկայացվում է`
  • դիմում(լրացվում է տեղում)
  • մեկ լուսանկար 3x4 չափի
  • քաղվածք աշխատանքային գրքույկից
  • ինքնակենսագրություն
  • անձնագրի, բարձրագույն և հետբուհական կրթությունը հավաստող դիպլոմի վերապատրաստման վկայականի պատճեններն ու բնօրինակները;
  • արական սեռի անձինք`նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը;
  • նախորդ աշխատավայրից բնութագիր եթե այդպիսին առկա է;
  • օտարերկյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թուլտվություն:

Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:

Փաստաթղթերն ընդունվում են ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ Ի տնօրենի ընդունարանում ս/թ հոկտեմբերի- 8-ից մինչև դեկտեմբերի 8 -ը ամեն օր ժամը 10:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից :

Հասցե` ք. Վեդի Գայի 2, հեռ. 0234 2-33-64:
Մրցույթը տեղի կունենա Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ում 12.12.2014թ-ին, ժամը 12:00-ին:


Մեկնաբանություն(ներ) (0)

Հարգելի այցելու

Սիրով ներկայացնում ենք մեր բուժհաստատության կառուցվածքային միավորները, աշխատանքային գործելաոճը, որդեգրված քաղաքականությունը և Ձեզ հետաքրքրող բազում այլ հարցեր:




ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-02-2018

Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ…
Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային…

»կարդալ ավելին

10-12-2017

Հագնվե´ք եղանակին համապատասխան…
Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային…

»կարդալ ավելին