Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20-09-2012

ՀՀ Արարատի մարզի, Վեդի քաղաքի ՙՎեդու Բժշկական Կենտրոն՚ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար.

  1. Դեռահասների կաբինետի բուժ քույր
    ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ին թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով, բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմաններին`
    • Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:
    Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի,ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի,ով ունի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից

    Թափուր տեղի հավակնորդների կողմից ներկայացվում է`

    1. դիմում(լրացվում է տեղում)
    2. մեկ լուսանկար 3x4 չափի
    3. քաղվածք աշխատանքային գրքույկից
    4. ինքնակենսագրություն
    5. անձնագրի,միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի վերապատրաստման վկայականի պատճեններն ու բնօրինակները;
    6. նախորդ աշխատավայրից բնութագիր եթե այդպիսին առկա է;
    7. օտարերկյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թուլտվություն:

    Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը: Փաստաթղթերն ընդունվում են ՙՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՚ՓԲԸ Ի տնօրենի ընդունարանում ս/թ սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը, ամեն օր ժամը 10;00-16;00, բացի շաբաթ և կիրակի օրերից ;Հասցե` ք. Վեդի Գայի 2,հեռ.0234 2-33-64:

    Մրցույթը տեղի կունենա ՙՎեդու բժշկական կենտրոն ՚ՓԲԸ-ում 31.10.2012թ.,ժամը 12:00-ին:


Մեկնաբանություն(ներ) (0)

Հարգելի այցելու

Սիրով ներկայացնում ենք մեր բուժհաստատության կառուցվածքային միավորները, աշխատանքային գործելաոճը, որդեգրված քաղաքականությունը և Ձեզ հետաքրքրող բազում այլ հարցեր:




ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-02-2018

Բժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ…
Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային…

»կարդալ ավելին

10-12-2017

Հագնվե´ք եղանակին համապատասխան…
Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային…

»կարդալ ավելին